Բաժնի ավագ իրավաբանը իրականացնում է վարչական վարույթի հարուցման, վարչական վարույթի արդյունքում վարչական ակտի ընդունման և վարչական վարույթի հետ կապված ընթացակարգային գործառույթներ, եզրակացություններ է տրամադրում Հանձնաժողովի այլ կառուցվածքային ստորաբաժանումներից Բաժին ներկայացված Հանձնաժողովի որոշումների նախագծերի, Հանձնաժողովի նախագահի և գլխավոր քարտուղարի հրամանների, իրավական այլ ակտերի նախագծերի, պայմանագրերի վերաբերյալ, Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է հեռուստառադիոընկերությունների գործունեության ստուգումներին և ուսումնասիրություններին:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
· բարձրագույն կրթություն՝ իրավագիտություն մասնագիտությամբ
· Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ:
· իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
· համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Աշխատավարձը` 175 932 դրամ:
Դիմող ՀՀ քաղաքացիները Հանձնաժողով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
· դիմում,
· նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
· արական սեռի անձինք` նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին,
· անձնագրի պատճենը` բնօրինակի հետ միասին:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 10:00-ից 16:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 27.09.2019թ.` ժամը 16:00-ն:
Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Հանձնաժողով (ք. Երևան, Իսահակյան 28, հեռ. 52-94-62)