Ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության ծրագրերի մոնիտորինգի բաժնի (այսուհետ` Բաժին) առաջատար մասնագետ (ծածկագիր` 84-3.2-10)

Բաժնի առաջատար մասնագետը մասնակցում է հեռուստառադիոհաղորդումների
մոնիտորինգին, հեռուստառադիոընկերությունների ծրագրերի տեսագրությունների,
ձայնագրությունների և լիցենզային պայմանների, ինչպես նաև
հեռուստառադիոընկերությունների կողմից տրամադրվող տեղեկատվության և ուղղակի
դիտարկումների համադրման, հեռուստառադիոհեռարձակման ընթացքում խախտումների,
տեխնիկական ընդհատումների և վթարների հայտնաբերման աշխատանքներին: Բաժնի
պետի հանձնարարությամբ նախապատրաստում է Բաժնի առջև դրված գործառույթներից և
խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ,
եզրակացություններ, այլ գրություններ:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
* բարձրագույն կրթություն,
*քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային
ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ
տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ
Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների,
խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների
պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա
աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական
աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական
կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
* իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ
իմացություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու
ունակություն:

Պաշտոնը թափուր է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 29-ը:
Աշխատավարձը` 150 799 դրամ:

Դիմող ՀՀ քաղաքացիները Հանձնաժողով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* դիմում,
* նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և
աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից
ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի`
դիպլոմի(ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս
բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք
համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,

* արական սեռի անձինք` նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր
զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ
միասին,
* անձնագրի պատճենը` բնօրինակի հետ միասին:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 10:00-ից 16:00-ը, բացի շաբաթ և կիրակի
օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 07.02.2019թ.` ժամը 16:00-ն:

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել
Հանձնաժողով (ք. Երևան, Իսահակյան 28, հեռ. 52-94-62):