Համառոտ կենսագրութուն
Ծնվել է 1985 թվականի օգոստոսի 16-ին, Աբովյանում:
Կրթություն
1992-2002 թթ. – ք. Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոց,
2002-2006 թթ. – ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժին,
2006-2008 թթ. – ԵՊՀ քաղաքագիտության բաժնի մագիստրատուրա՝ Հանրային կառավարում մասնագիտացում։
Աշխատանքային գործունեություն
2008-2010 թթ․ -ԵՊՀ հանրային կառավարման ամբիոն՝ լաբորանտ, դասախոս,
2012-2013 թթ. – Ֆինլանդիայի Ալանդական կղզիների խաղաղության ինստիտուտ՝ Եվրոպական միության Երիտասարդությունը շարժման մեջ կամավորական ծրագիր,
2014-2018 թթ․ – Հայաստանում Եվրոպական համալսարան՝ հավատարմագրման գործընթացի պատասխանատու, 2015թ-ից՝ որակի ապահովման բաժնի պետ,
2018-2021 թթ․ – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական,
2021-2022 թթ․ – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ,
2022 թ. – Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ (ՀՀ Ազգային ժողովի որոշում՝ 2022 թ․ մայիսի 4, ԱԺՈ-32-Ա):