ՀՌՀ-ն հեղինակազորեց «ԼԱՅԹ-ՀԱԲ» ՍՊԸ-ին

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մարտի 13-ին գումարեց հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝

  1. «ԼԱՅԹ-ՀԱԲ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի վերաբերյալ:

Հաստատելով նիստի օրակարգը՝ Հանձնաժողովը որոշեց բավարարել «ԼԱՅԹ-ՀԱԲ» ՍՊԸ-ի հայտը և հեղինակազորել Ընկերությանը՝ տալով տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ:

Սույն որոշումը ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։

Դադարեցվել է «ՀՈՎՆԵՏ» ՍՊԸ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մարտի 5-ին գումարեց հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 2 հարց՝

  1. «ՀՈՎՆԵՏ» ՍՊԸ ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 315 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի վերաբերյալ:
  2. «ԷՅ ԴԻ ԹԻ» ՍՊԸ ռադիոծրագրի եթերային հեռարձակման (լսողական ծրագրի հաճախականության օգտագործման) N 237 լիցենզիան վերաձևակերպելու հայտի վերաբերյալ։

Հաստատելով նիստի օրակարգը՝ Հանձնաժողովը որոշեց դադարեցնել «ՀՈՎՆԵՏ» ՍՊԸ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան։ Վերջին հարցով Հանձնաժողովը հաստատեց «ԷՅ ԴԻ ԹԻ» ՍՊԸ ռադիոծրագրի եթերային հեռարձակման լիցենզիան վերաձևակերպելու հայտը։

Սույն որոշումներն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։

Երևանի հեռուստաաշտարակում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ

Հարգելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ մարտի 3-ին՝ ժամը 01։00 մինչև 07։00-ն, թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ։

ՀՀ Արարատի մարզի տարածքում լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մրցույթի մասին

2025 թվականի դեկտեմբերի 26-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2026 թվականի փետրվարի 19-ի թիվ 20-Ա որոշմամբ հայտարարվել է չկայացած` հայտերի ընդունման համար սահմանված 26.01.2026թ.-16.02.2026թ. ժամանակահատվածում հայտեր չներկայացվելու հիմքով:

ՀՀ Արարատի մարզում լսողական ծրագրի մրցույթը չի կայացել

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը փետրվարի 19-ին գումարեց հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 3 հարց՝

  1. 2025թ․ դեկտեմբերի 26-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթը չկայացած հայտարարելու վերաբերյալ:
  2. «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊԸ կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցումների վերաբերյալ:
  3. «ԳԼՈԲԱԼ ՔՈՆԹԵՆԹ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցումների վերաբերյալ:

Հաստատելով նիստի օրակարգը՝ Հանձնաժողովը որոշեց չկայացած հայտարարել 2025թ․ դեկտեմբերի 26-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթը։

Այնուհետև Հանձնաժողովը հաստատեց «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» և «ԳԼՈԲԱԼ ՔՈՆԹԵՆԹ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-երի ներկայացրած տեսալսողական ծրագրերի ծանուցումները:  

Սույն որոշումներն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։

ՀՌՀ նախագահն ընդունել է ԺՀՄԻԳ պատվիրակության ներկայացուցիչներին

Փետրվարի 12-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընդունել է Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանը, որի կազմում էին ԺՀՄԻԳ-ի ընտրությունների հարցերով ավագ խորհրդական Քսենյա Դաշուտինան, ԺՀՄԻԳ-ի ընտրությունների հարցերով խորհրդական Վիտտորիա Զանելատին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ծրագրի ավագ պատասխանատու Թիմ Նոբլաուն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների և նախընտրական քարոզարշավի ընթացքում Հանձնաժողովի գործառույթները, ինչպես նաև տեսալսողական մեդիածառայություններ մատուցող ընկերությունների ինքնակարգավորման հարցերը և օնլայն հարթակներում ապատեղեկատվության ու ատելության խոսքի տարածման խնդիրները։

Տիգրան Հակոբյանը նաև ներկայացրել է ՀՌՀ լիազորությունները ու գործառույթները և Հանձնաժողովի մշակած նախընտրական քարոզչության ժամանակահատվածում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը: