Հանրային մուլտիպլեքսում հանրապետական և մայրաքաղաքային սփռմամբ տեսալսողական մեդիածառայություն մատուցող լիցենզավորված ընկերությունների տեսալսողական ծրագրերում դիտարկվել է մանկական թեմատիկ ուղղվածությամբ հաղորդումները․ ժամանակահատված՝ 2023 թվականի հոկտեմբերի 23-29-ը և 2024 թվականի հունվարի 22-28-ը։

«Մանկական տեսալսողական հաղորդում – ըստ ձևի և ժանրի բազմազանության, հարմարեցված և հասցեագրված է հիմնականում մինչև 16 տարեկան սպառողին՝ երիտասարդ սերնդի համակողմանի դաստիարակության, կրթության և սոցիալականացման նպատակով: Այս տեսալսողական հաղորդումները բազմազան են, դրանք անիմացիոն և գեղարվեստական կինոնկարներն են, հանրամատչելի գիտական ծրագրերը, տեսալսողական վիկտորինաները, կրթական և ուսումնական ծրագրերը, տեսալսողական հաղորդումների շարք՝ դպրոցական և ուսանողական կյանքի մասին և այլն: Մանկական տեսալսողական հաղորդումները չպետք է ունենան այնպիսի բովանդակություն, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա, չպետք է անչափահասներին ուղղակիորեն ներքաշեն ապրանքների կամ ծառայությունների գնման կամ վարձակալության կամ անձի գովաբանման գործընթացների մեջ՝ չարաշահելով նրանց անփորձությունը կամ դյուրահավատությունը» (մեջբերում՝ «Թեմատիկ ուղղվածության չափորոշիչները, դրանց հասկացությունները սահմանելու մասին» ՀՌՀ որոշումից)։

Մանկական տեսալսողական հաղորդումներ