Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հոկտեմբերի 26-ին գումարեց հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 2 հարց՝
- Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Շիրակի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների՝ «ՍԻԹԻՖՄ» ՍՊ և «ՑԱՅԳ» ՍՊ ընկերությունների հայտերի վարկանիշային քվեարկությունը։
- Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մարզային` ՀՀ Կոտայքի մարզի տարածքում սփռման մրցույթներ հայտարարելու վերաբերյալ:
Հաստատելով նիստի օրակարգը՝ Հանձնաժողովը որոշեց հայտարարել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մարզային` ՀՀ Կոտայքի մարզի տարածքում սփռման մրցույթներ:
Այնուհետև Հանձնաժողովի անդամներն անցան ՀՀ Շիրակի մարզում սփռման մրցույթին մասնակցող ընկերությունների վարկանիշային փակ քվեարկությանը։ Մրցույթին մասնակցում էին երկու ընկերություն՝ «ՍԻԹԻՖՄ» և «ՑԱՅԳ» ՍՊ ընկերությունները։
Քվեարկության արդյունքներով երկու ընկերություններն էլ հաղթահարեցին անցողիկ շեմը (46,6 միավոր)․ «ՑԱՅԳ» ՍՊԸ-ն հավաքեց 112 միավոր, իսկ «ՍԻԹԻՖՄ» ՍՊԸ-ն՝ 76։ Հաղթող ճանաչվեց «ՑԱՅԳ» ՍՊԸ-ն:
Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։







