Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը սեպտեմբերի 23-ին գումարեց հերթական նիստը։

Օրակարգում էր մեկ հարց՝

  1. Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակցի՝ «Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերության հայտի վարկանիշային քվեարկությունը։

Հաստատելով նիստի օրակարգը՝ Հանձնաժողովի անդամները փակ վարկանշային քվեարկությամբ գնահատեցին մրցույթի միակ մասնակից «Ա-ԹԻՎԻ» ՍՊԸ-ին։ Մրցույթի արդյունքներով «Ա-ԹԻՎԻ»-ն հաղթահարեց անցողիկ շեմը՝ ստանալով 103 միավոր (անցողիկը՝ 40-ն էր)։

Սույն որոշումը ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։