Սեպտեմբերի 11-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է հերթական նիստ։ Օրակարգում 7 հարց՝
- Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակցի` «ՀՈՈՒՓ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության հայտի վարկանիշային քվեարկությունը (2026 թվականի օգոստոսի 6-ի վերսկսված նիստ)։
- Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ հայտարարելու վերաբերյալ:
- «Տեսալսողական հաղորդումներում պատերազմի կոչ անող, այդպիսի գործողությունները խրախուսող կամ արդարացնող տեղեկատվության տարածման չարաշահման արգելքների չափորոշիչները սահմանելու մասին» Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ։
- «Տեսալսողական հաղորդումներում ազգային կամ ռասայական կամ սեռային կամ կրոնական ատելություն բորբոքող, ինչպես նաև տարիքային կամ հաշմանդամության կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն սերմանող, խրախուսող կամ արդարացնող տեղեկատվության տարածման չարաշահման արգելքների չափորոշիչները սահմանելու մասին» Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ։
- «Տեսալսողական հաղորդումներում բռնության և դաժանության քարոզ պարունակող տեղեկատվության տարածման չարաշահման արգելքի չափորոշիչները սահմանելու մասին» Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ։
- «Հայաստանի Հանրապետության մարզկենտրոն ընդգրկող Արտաշատ, Արմավիր, Գավառ, Հրազդան, Եղեգնաձոր և Իջևան համայնքների ավագանիների՝ 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը հաստատելու մասին» Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ։
- «Հայաստանի Հանրապետության մարզկենտրոն ընդգրկող Արտաշատ, Արմավիր, Գավառ, Հրազդան, Եղեգնաձոր և Իջևան համայնքների ավագանիների՝ 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հանրային տեսալսողական և հանրային լսողական հեռարձակողի վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը սահմանելու մասին» Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ։
Օրակարգը հաստատելուց հետո Հանձնաժողովի անդամները անցան ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթին մասնակցող ընկերության վարկանիշային քվեարկության։ Մրցույթին մասնակցում էր մեկ ընկերություն՝ «ՀՈՈՒՓ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունը։ Արդյունքում Ընկերությունը հավաքել է 35 միավոր, որը պակաս է անցողիկ 46,6 միավորից և մրցույթում հաղթող չի ճանաչվել։
Օրակարգային երկրորդ հարցի՝ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ հայտարարելու վերաբերյալ, Հանձնաժողովը որոշեց հայտարարել մրցույթ, որի հայտերի ընդունման ժամանակահատվածը սահմանեց 2026 թվականի հոկտեմբերի 12-ից նոյեմբերի 2-ը ներառյալ։
Երրորդ, չորրորդ և հինգերորդ հարցերով Հանձնաժողովը իրավական ենթաօրենսդրական ակտերով սահմանել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված չարաշահման արգելքի կիրառման չափորոշիչները, որոնք վերաբերում են պատերազմի կոչերի, բռնության և դաժանության քարոզի, ազգային, ռասայական, սեռային ատելություն բորբոքող կամ հաշմանդամության և/կամ այլ հատականիշներով խտրականություն սերմանող տեղեկատվության տարածմանը։
Վեցերորդ և յոթերորդ հարցերով Հանձնաժողովը որոշեց միաձայն հաստատել «Հայաստանի Հանրապետության մարզկենտրոն ընդգրկող Արտաշատ, Արմավիր, Գավառ, Հրազդան, Եղեգնաձոր և Իջևան համայնքների ավագանիների՝ 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը և հանրային տեսալսողական և հանրային լսողական հեռարձակողի վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը»։







