Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ապրիլի 9-ին գումարեց հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 4 հարց՝

  1. 2026թ․ փետրվարի 11-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթը չկայացած հայտարարելու վերաբերյալ:
  2. «ՐԻՕՓԸՆ ՄԵԴԻԱ» ՍՊԸ հեղինակազորման վկայագրի գործողությունը դադարեցնելու դիմումի վերաբերյալ:
  3. «ՄԱՐԻՆԿԱ» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 4 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
  4. «ԿԱՅԾ ԼԱՅՆ» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 5 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

Հաստատելով նիստի օրակարգը՝ Հանձնաժողովը որոշեց հայտարարել չկայացած 2026թ․ փետրվարի 11-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթը։

Հաջորդ հարցով Հանձնաժողովը որոշեց բավարարել «ՐԻՕՓԸՆ ՄԵԴԻԱ» ՍՊԸ դիմումը և ուժը կորցրած ճանաչել Ընկերությանը 2025թ․ հունիսի 20-ին տրամադրված հեղինակազորման վկայագիրը։

Օրակարգի հաջորդ հարցերը վերաբերել են «ՄԱՐԻՆԿԱ» և «ԿԱՅԾ ԼԱՅՆ» ՍՊԸ-երի նկատմամբ հարուցված վարչական վարույթներին։ Հանձնաժողովն արձանագրել է Ընկերությունների կողմից առանց համապատասխան իրավական հիմքերի՝ պայմանագրերի, տեսալսողական ծրագրերը վերահաղորդելու Օրենքի դրույթների պահանջի առերևույթ խախտման հատկանիշներ:

Ցանցային օպերատորները հարուցված վարչական վարույթների վերաբերյալ պարզաբանումներ և բացատրություններ չեն ներկայացրել։

Հանձնաժողովը որոշեց վերոնշյալ ընկերությունների նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված տույժ՝ տուգանելով 50․000-ական ՀՀ դրամի չափով:

Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։