Հեռուստատեսության եվ ռադիոյի հանձնաժողովի իրավաբանական եվ լիցենզավորման վարչության լիցենզավորման  բաժնի  ավագ մասնագետի (ծածկագիր՝ 44-20.1.2-մ3-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակից՝

 

Լևոն Էդիկի Հակոբյան

Հ Ր Ա Մ Ա Ն

29 դեկտեմբեր 2025 թվականի թիվ ԳՔ/28/Ա

ք. Երևան

ԼԵՎՈՆ ԷԴԻԿԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, և հիմք ընդունելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) իրավաբանական և լիցենզավորման վարչության լիցենզավորման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիրը` 44-20.1.2-Մ3-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հարցազրույց անցկացնող հանձնաժողովի 2025 թվականի դեկտեմբերի 26-ի եզրակացությունը և Լևոն Էդիկի Հակոբյանի դիմումը` հրամայում եմ.

1.   Լևոն Էդիկի Հակոբյանին 2026 թվականի հունվարի 5-ից նշանակել Հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության լիցենզավորման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիրը` 44-20.1.2-Մ3-1) պաշտոնում՝ ազատելով նրան Հանձնաժողովի քարտուղարության արխիվավարի (ծածկագիր՝ 44-20.2.4-Մ6-1) պաշտոնից:

2.  Աշխատավարձը սահմանել 221312 (երկու հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր տասներկու) ՀՀ դրամ:

3. Ամենամյա արձակուրդի տեսակը` նվազագույն և լրացուցիչ, 24 աշխատանքային օր:

Գլխավոր քարտուղար՝ Սմբատ Խաչատրյան