Հեռուստատեսության եվ ռադիոյի հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի եվ վերահսկողության վարչության տեսալսողական մեդիայի գործունեության վերլուծության եվ մեթոդաբանության բաժնի պետի (ծածկագիր՝ 44-20.1.1-ղ4-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող արտաքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակից՝

1․ Անուշ Ռոբերտի Սարգսյան

Հ Ր Ա Մ Ա Ն

19 դեկտեմբեր 2025 թվականի թիվ ԳՔ/26/Ա

ք. Երևան

ԱՆՈՒՇ ՌՈԲԵՐՏԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, և հիմք ընդունելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության տեսալսողական մեդիայի գործունեության վերլուծության և մեթոդաբանության բաժն պետի (ծածկագիր՝ 44-20.1.1-Ղ4-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հարցազրույց անցկացնող հանձնաժողովի 18․12․2025թ. եզրակացությունը և Անուշ Ռոբերտի Սարգսյանի դիմումը` հրամայում եմ.

  1.  Անուշ Ռոբերտի Սարգսյանին 2025 թվականի դեկտեմբերի 22-ից նշանակել Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության տեսալսողական մեդիայի գործունեության վերլուծության և մեթոդաբանության բաժն պետի (ծածկագիր՝ 44-20.1.1-Ղ4-1) պաշտոնում՝ ազատելով նրան Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության տեսալսողական մեդիայի գործունեության վերլուծության և մեթոդաբանության բաժն ավագ վերլուծաբանի (ծածկագիրը` 44-20.1.1-Մ3-1) պաշտոնից:
  2. Աշխատավարձը սահմանել 322816 (երեք հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնվեց) դրամ:
  3. Ամենամյա արձակուրդի տեսակը` նվազագույն և լրացուցիչ, 24 աշխատանքային օր

Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար՝ Լիաննա Դոխիկյան