Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հոկտեմբերի 30-ին գումարեց հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 1 հարց՝
- Տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայացած Արտաշատ, Արմավիր, Գավառ, Հրազդան, Եղեգնաձոր և Իջեվան համայնքներում համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների և եզրակացության հրապարակման վերաբերյալ:
Հանձնաժողովը որոշեց հրապարակել տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից 2026թ․ հոկտեմբերի 25-ին կայացած Արտաշատ, Արմավիր, Գավառ, Հրազդան, Եղեգնաձոր և Իջևան համայնքներում համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ եզրակացությունը և իրականացված մշտադիտարկման արդյունքները։
Սույն որոշումը ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։
