«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 44-րդ հոդվածի 1-ին, 5-րդ մասերի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթների և ՀՀ բարձր տեխնոլոգիական և արհեստական բանականության նախարարության 2026 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 01/11.1/6913-2026 և թիվ 01/11.1/6916-2026 գրությունների համաձայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2026 թվականի հոկտեմբերի 26-ին հայտարարում է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մարզային՝ ՀՀ Կոտայքի մարզի տարածքում սփռման մրցույթներ։
Մրցույթներին կարող են մասնակցել միայն որպես տեսալսողական մեդիածառայություն մատուցող հեղինակազորված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:
