Համաձայն ՀՀ վարչապետի 2026 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» թիվ 8-Ա որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցի 21-րդ կետի, 2027-2029 թթ. ՄԺԾԾ (ներառյալ՝ ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի) նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում Մարմնի իրավասության ներքո գտնվող ոլորտներում շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ), մինչև 2026 թվականի մայիսի 15-ը բյուջետային հայտերի* շուրջ քննարկումներ կազմակերպելու ցանկության դեպքում կարող են դիմել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հաշվապահական հաշվառման և ֆինանսական բաժին (հասցե` ք. Երևան, Իսահակյան 28, էլ.փոստ՝ julieta.zurnachyan@tvradio.am, հեռ. +374 10 529 472):
*Բյուջետային հայտը տեղադրված է կայքի Բյուջե բաժնում:
