Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մարտի 24-ին գումարեց հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝
1․ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակցի` «ԼԱՅԹ-ՀԱԲ» ՍՊ ընկերության հայտի հրապարակում։
Հունվարի 23-ին Հանձնաժողովը, ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի մի շարք դրույթներով և հիմք ընդունելով ՀՀ ԲՏԱ նախարարության հունվարի 5-ի գրությունը, հայտարարել էր հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ՝ մեկ սլոթի քանակով։
Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել «ԼԱՅԹ-ՀԱԲ» ՍՊԸ-ն։
Նիստի ընթացքում հրապարակվեց վերոնշյալ հայտը և Ընկերության ներկայացուցիչը մանրամասն ներկայացրեց հետագա գործունեության մասին ծրագիրը, որից հետո պատասխանեց Հանձնաժողովի անդամների հարցերին։
Հանձնաժողովը հայտը ուսումնասիրելու համար ունենալու է մինչև 60 օր, որից հետո վարկանիշային գնահատման միջոցով կհայտարարի հաղթող ընկերության անունը:


