Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մարտի 18-ին գումարեց հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝

  1. Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթ հայտարարելու վերաբերյալ:
  2. Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների ցանկը հրապարակելու և հայտերի հրապարակման օր սահմանելու վերաբերյալ:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, հաստատելով նիստի օրակարգը, որոշեց մարտի 18-ին հայտարարել լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթ։ Մրցույթի մասին մանրամասն տեղեկատվությունը հրապարկված է ՀՀ հրապարակային ծանուցումների «www.azdarar.am» և ՀՌՀ-ի «www.tvradio.am» պաշտոնական ինտերնետային կայքերում:

Վերջին հարցով Հանձնաժողովը որոշեց հրապարակել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների ցանկը ՀՌՀ-ի պաշտոնական ինտերնետային կայքում և մարտի 24-ը սահմանել մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակման օր։

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել «ԼԱՅԹ-ՀԱԲ» ՍՊԸ-ն։