Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մարտի 5-ին գումարեց հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 2 հարց՝
- «ՀՈՎՆԵՏ» ՍՊԸ ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 315 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի վերաբերյալ:
- «ԷՅ ԴԻ ԹԻ» ՍՊԸ ռադիոծրագրի եթերային հեռարձակման (լսողական ծրագրի հաճախականության օգտագործման) N 237 լիցենզիան վերաձևակերպելու հայտի վերաբերյալ։
Հաստատելով նիստի օրակարգը՝ Հանձնաժողովը որոշեց դադարեցնել «ՀՈՎՆԵՏ» ՍՊԸ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան։ Վերջին հարցով Հանձնաժողովը հաստատեց «ԷՅ ԴԻ ԹԻ» ՍՊԸ ռադիոծրագրի եթերային հեռարձակման լիցենզիան վերաձևակերպելու հայտը։
Սույն որոշումներն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։
