Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը փետրվարի 19-ին գումարեց հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 3 հարց՝

  1. 2025թ․ դեկտեմբերի 26-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթը չկայացած հայտարարելու վերաբերյալ:
  2. «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊԸ կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցումների վերաբերյալ:
  3. «ԳԼՈԲԱԼ ՔՈՆԹԵՆԹ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցումների վերաբերյալ:

Հաստատելով նիստի օրակարգը՝ Հանձնաժողովը որոշեց չկայացած հայտարարել 2025թ․ դեկտեմբերի 26-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթը։

Այնուհետև Հանձնաժողովը հաստատեց «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» և «ԳԼՈԲԱԼ ՔՈՆԹԵՆԹ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-երի ներկայացրած տեսալսողական ծրագրերի ծանուցումները:  

Սույն որոշումներն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։