2025 թվականի նոյեմբերի 6-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարեց հերթական նիստ, որի օրակարգում ընդգրկված էին չորս հարց՝
- «ԴԻԼԱՐՄ» ՍՊ ընկերության` ՀՀ Լոռու մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումի վերաբերյալ:
- «ԿԻՄ-ՌԱՅ» ՍՊ ընկերության` Մասիս քաղաքի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումի վերաբերյալ:
- Անհատ ձեռնարկատեր Կարեն Արայիկի Մկրտչյանի ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 360 լիցենզիան դադարեցնելու դիմումի վերաբերյալ:
- «Կարևոր իրադարձությունների շրջանակը հաստատելու մասին» Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ։
Օրակարգը հաստատելուց հետո Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ԴԻԼԱՐՄ» ՍՊ ընկերությանը տրամադրել ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի տարածքում գործունեություն իրականացնելու համար, ինչպես նաև «ԿԻՄ-ՌԱՅ» ՍՊ ընկերությանը՝ Մասիս քաղաքի տարածքում ցանցային օպերատորի գործունեություն իրականացնելու համար։
Երկու ընկերությունների լիցենզիաներն էլ տրամադրվում են նրանց դիմումների հիման վրա՝ հաշվի առնելով, որ գործող լիցենզիաների ժամկետը լրանում է 2025 թվականի նոյեմբերի 9-ին։ Հանձնաժողովի որոշումները ուժի մեջ են մտնում համապատասխան ընկերություններին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից և կարող են բողոքարկվել երկամսյա ժամկետում՝ ՀՌՀ կամ ՀՀ վարչական դատարան։
Օրակարգային երրորդ հարցին անդրադանալով` հանձնաժողովը որոշեց ուժը կորցրած ճանաչել անհատ ձեռնարկատեր Կարեն Արայիկի Մկրտչյանին 2024 թվականի դեկտեմբերի 10-ին տրամադրված ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 360 լիցենզիան։
Որոշումը կայացվել է ձեռնարկատիրոջ՝ լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումի հիման վրա։Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում ձեռնարկատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել երկամսյա ժամկետում՝ ՀՌՀ կամ ՀՀ վարչական դատարան։
Վերջին՝ չորրորդ հարցը վերաբերում էր «Կարևոր իրադարձությունների շրջանակը հաստատելու մասին» Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշման նախագծին, որը միաձայն ընդունվեց Հանձնաժողովի կողմից։
