Հոկտեմբերի 27-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հյուրընկալեց Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակաման ազգային խորհրդի նախագահ Օլգա Հերասիմյուկին։
Տիգրան Հակոբյանը ներկայացրեց հանձնաժողովի գործունեությունը՝ մշտադիտարկման արդյունքները, օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ տարվող աշխատանքները, ինչպես նաև անդրադարձավ ոլորտի զարգացման ընթացքին և առկա մարտահրավերներին։
Օլգա Հերասիմյուկը ներկայացրեց Ուկրաինայի մեդիա համակարգը՝ օնլայն հարթակների, տպագիր մամուլի և տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների գործունեության կարգավորումների առանձնահատկությունները, պրոպագանդայի դեմ պայքարի ռազմավարությունը և ձեռք բերված հաջողությունները: Օլգա Հերասիմյուկը կիսվեց նաև ուկրաինական փորձով՝ մեծ մեդիա հարթակների՝ Գուգլի (Google), Մետայի (Meta), հետ իրենց համագործակցության վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերին երկու երկրների կարգավորող մարմինների միջև կնքվել է հեռարձակման կարգավորման ոլորտում համագործակցության մասին հուշագիր։


