2025 թվականի հուլիսի 31-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարեց հերթական նիստ, որի օրակարգում ընդգրկված էին երեք հարց՝

1.Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակցի՝ «ՌԱԴԻՈ ԱԼԻՔ» ՍՊ ընկերության հայտի վարկանիշային քվեարկությունը (2025 թվականի հունիսի 20-ի վերսկսված նիստ)։

2.«ԴԻԼԱՐՄ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 35 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

3.«ԱՅՐՈՒՄ ԹԻՎԻ» ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 36 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

Օրակարգը հաստատելուց հետո ամփոփվեցին լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի արդյունքները։ Հանձնաժողովի անդամները փակ վարկանշային քվեարկությամբ գնահատեցին մրցույթի միակ մասնակցին՝ «ՌԱԴԻՈ ԱԼԻՔ» ՍՊԸ-ին։ Մրցույթի արդյունքներով մասնակցին չհաջողվեց հաղթահարել անցողիկ շեմը։

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր «ԴԻԼԱՐՄ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդնումանը:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը  իրականացրած մշտադիտարկման արդյունքների և դրանց հիման վրա իրականացված վարչական վարույթի քննության արդյունքում որոշեց «ԴԻԼԱՐՄ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել տուգանք՝ 50 000 ՀՀ դրամի չափով։ Վարչական տույժի կիրառման հիմք են ծառայել տեսալսողական ծրագրերի վերահաղորդման գործընթացում արձանագրված խախտումները։

Տվյալ որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԴԻԼԱՐՄ» ՍՊ ընկերությանը պատշաճ կերպով հանձնելու օրվան հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել երկամսյա ժամկետում՝ Հանձնաժողով կամ ՀՀ վարչական դատարան։

Երրորդ` վերջին հարցը կապված էր «ԱՅՐՈՒՄ ԹԻՎԻ» ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունմանը:  

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը  իրականացրած մշտադիտարկման արդյունքների և դրանց հիման վրա իրականացված վարչական վարույթի քննության արդյունքում որոշեց «ԱՅՐՈՒՄ ԹԻՎԻ» ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել տուգանք՝ 50 000 ՀՀ դրամի չափով։ Վարչական տույժի կիրառման հիմք են ծառայել տեսալսողական ծրագրերի վերահաղորդման գործընթացում արձանագրված խախտումները։

Տվյալ որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԱՅՐՈՒՄ ԹԻՎԻ» ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերությանը պատշաճ կերպով հանձնելու օրվան հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել երկամսյա ժամկետում՝ Հանձնաժողով կամ ՀՀ վարչական դատարան։