2025 թվականի հուլիսի 25-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարեց հերթական նիստ, որի օրակարգում ընդգրկված էին երկու հարց՝
1. «ՏԵԼԵԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման վերաբերյալ
2. 2025 թվականի ապրիլի 21-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի նիստի վերսկսման օրվա սահմանման վերաբերյալ։
Օրակարգը հաստատելուց հետո Հանձնաժողովը որոշում կայացրեց հաստատել «ՏԵԼԵԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցումը։ Ծանուցումը ներկայացվել է 2025 թվականի հուլիսի 8-ին, և դրա հիման վրա Հանձնաժողովը հաստատել է հետևյալ հեռուստածրագրերը՝ «Rai 1», «Rai 2», «Rai 3», «Rai Storia», «Rai Scuola», «Rai News24»։
Հանձնաժողովի որոշումը ուժի մեջ կմտնի «ՏԵԼԵԳՐՈՒՊ» ընկերությանը պատշաճ իրազեկելու հաջորդ օրը։ Հիշեցնենք, որ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության՝ որոշումը կարող է բողոքարկվել վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։
Անցնելով օրակարգային երկրորդ հարցին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը սահմանեց 2025 թվականի ապրիլի 21-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային` Տավուշի մարզի, մրցույթի նիստի վերսկսման օրը։
Մրցույթի նիստը վերսկսվելու է 2025 թվականիհուլիսի 31-ին։ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում մրցույթի մասնակիցներին պատշաճ իրազեկելու հաջորդ օրը։