Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը շնորհավորում է Վասակ Դարբինյանին՝ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթում արդյունավետ գործունեություն այդ պատասխանատու առաքելության իրականացման գործընթացում:
Վստահ ենք, որ պարոն Դարբինյանի փորձն ու գիտելիքները կնպաստեն ՀՀԽ-ի շարունակական զարգացմանը:
Հանձնաժողովը կարևորում է ինստիտուցիոնալ փոխընմբռնման և գործընկերային համագործակցության վրա հիմնված շարունակական աշխատանքները՝ միտված հանրային շահերի արդյունավետ սպասարկմանը։