2025 թվականի մայիսի 19-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է իր հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էին չորս հարց․
1․ «ԷՅՉՆԵԹ» ՍՊ ընկերությանը 2020 թվականի սեպտեմբերի 14-ին տրամադրված ցանցային օպերատորի գործունեության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումների վերաբերյալ:
2․ «ՊԼԱՆԵՏ ՐԱՖՖԻ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 319 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի վերաբերյալ:
3․ «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 288 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի վերաբերյալ:
4․ «ՖԱՍԹ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 29 վարչական վարույթի եզրափակիչ փուլ)։
Օրակարգը հաստատելուց հետո Հանձնաժողովը որոշում կայացրեց «ԷՅՉՆԵԹ» ՍՊ ընկերության գործող լիցենզիայի գործողությունը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության տարածքում ցանցային օպերատորի գործունեության նոր լիցենզիա տրամադրելու վերաբերյալ։
Որոշման համաձայն՝
Նոր լիցենզիան ուժի մեջ է մտնում ընկերությանը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։
Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր «ՊԼԱՆԵՏ ՐԱՖՖԻ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումին։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2025 թվականի մայիսի 19-ի նիստում որոշել է բավարարել «ՊԼԱՆԵՏ ՐԱՖՖԻ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ լիցենզիայի դադարեցման վերաբերյալ 2025 թվականի մայիսի 13-ի դիմումը։
Այս որոշումն ընդունվել է՝ ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով, ինչպես նաև «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով։
Անդրադառնալով օրակարգի երրորդ հարցին՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2025 թվականի մայիսի 19-ի որոշմամբ բավարարել է «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիայի դադարեցման վերաբերյալ 2025 թվականի մայիսի 13-ի դիմումը։
Հանձնաժողովի որոշմամբ՝
Որոշումը կայացվել է՝ ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի և «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով։
Չորրորդ հարցը վերաբերում էր «ՖԱՍԹ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման հարցին: Սակայն, երկկողմանի քննարկումների ժամանակ հաշվի առնելով փաստերը հանձնաժողովը որոշում կայացրեց հարցը հետաձգել և շարունակել քննարկումը հաջորդ նիստին: