ՀՌՀ-ն կասեցրել է «ՄԱՅՆԵՏ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողությունը

Ապրիլի 28-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը անցկացրել է իր հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր վեց հարց.

1. «ՄԱՅՆԵՏ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (դիմումի հիման վրա հարուցված թիվ 5 վարչական վարույթի եզրափակիչ փուլ)։

2. «ԱԼՖԱՏԵԼԵԿՈՄ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 24 վարչական վարույթի եզրափակիչ փուլ)։

3. «ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ՑԱՆՑԵՐ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 25 վարչական վարույթի եզրափակիչ փուլ)։

4. «ՄԵԳԱԹԻՎԻ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 19 վարչական վարույթի եզրափակիչ փուլ)։

5. «ՍԻԿԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 10 վարչական վարույթի եզրափակիչ փուլ)։

6. «ՍԻԿԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 9 վարչական վարույթ իեզրափակիչ փուլ)։

Օրակարգը հաստատելուց հետո հանձնաժողովը որոշում կայացրեց «ՄԱՅՆԵՏ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողությունը կասեցնել 30 օրով

Նշենք, որ «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված դիմումը և իրականացված մշտադիտարկման արդյունքները արձանագրել են «ՄԱՅՆԵՏ» ՍՊ ընկերության կողմից տեսալսողական ծրագրերի ապօրինի վերահաղորդման նոր դեպքեր

2025 թվականի ապրիլի 2-ին հանձնաժողովը հիմք ընդունելով «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության դիմումը, հարուցել էր 5 վարչականվարույթ՝ «ՄԱՅՆԵՏ» ՍՊ ընկերության նկատմամբ: Ըստ դիմումի, օպերատորը առանց համապատասխան պայմանագրերի վերահաղորդել է մի շարք տեսալսողական ծրագրեր՝ խախտելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի պահանջները:

2025 թվականիապրիլի 4-ին Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության կողմից իրականացված տեղում դիտարկման արդյունքում հաստատվելէ, որ «ՄԱՅՆԵՏ» ՍՊ ընկերությունը վերահաղորդել է հետևյալ ալիքները՝ «Animal Planet», «Discovery Channel», «Food Network», «ID», «TLC», «Travel Channel HD», «Eurosport 1», «Eurosport 2», «Filmuadrama», «Bolt», «Star Cinema», «Star Family», «НТВ сериал», «HGTV HD», «CNN HD», «Мосфильм. Золотая коллекция», «Cartoon Network», «Cartoonito», «Россия 24», «Plan B», «Suspense», «Cartoon Classics», «Россия K», «Сарафан», «НСТВ», «Т24», «Живая планета», «История», «Наука», «Мульт», «Мама», «Моя планета», «НТВ стиль», «НТВ мир», «НТВ право», «Звезда» և «E TV»

Հիշեցնենք, որ «ՄԱՅՆԵՏ» ՍՊ ընկերության նկատմամբ նախկինում ևս կիրառվել են վարչական տույժեր նույնատիպ խախտումների համար և չնայած նախկին վարչական պատասխանատվությանը, մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ օպերատորը շարունակել է ապօրինի վերահաղորդման պրակտիկան՝ խախտելով ինչպես հեղինակային, այնպես էլ հարակից իրավունքները:

Նիստի երկրորդ, երրորդ և չորրորդ հարցերը վերաբերում էին «ԱԼՖԱ ՏԵԼԵԿՈՄ» ՍՊ, «ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ՑԱՆՑԵՐ» ՍՊ, «ՄԵԳԱԹԻՎԻ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունմանը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը տուգանել է երեք ցանցային օպերատորների՝ «ԱԼՖԱ ՏԵԼԵԿՈՄ» ՍՊԸին, «ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ՑԱՆՑԵՐ» ՍՊԸին և «ՄԵԳԱԹԻՎԻ» ՍՊԸին՝ օրենքով սահմանված պարտավորությունների խախտման համար

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նշված ցանցային օպերատորները խախտել են «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ 2025 թվականի ապրիլի 1-ը ներառյալ, Հանձնաժողովին չներկայացնելով 2024 թվականի իրենց հասույթի գոյացման բացվածքի և չափի վերաբերյալ պարտադիր տեղեկությունները

Հանձնաժողովը 2025 թվականի մարտի 5 -ին հեռարձակողներին և ցանցային օպերատորներին հիշեցրել էր օրենքով սահմանված պարտավորությունների կատարմանան հրաժեշտության մասին: Սակայն «ԱԼՖԱ ՏԵԼԵԿՈՄ» ՍՊԸն, «ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ՑԱՆՑԵՐ» ՍՊԸն և «ՄԵԳԱԹԻՎԻ» ՍՊԸն նշված ժամկետում պահանջվող տեղեկատվությունը չէին ներկայացրել

Հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի համապատասխան դրույթները, Հանձնաժողովը կայացրել է հետևյալ որոշումները

«ԱԼՖԱ ՏԵԼԵԿՈՄ» ՍՊԸին տուգանել է 100,000 ՀՀ դրամի չափով

«ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ՑԱՆՑԵՐ» ՍՊԸին տուգանել է 100,000 ՀՀ դրամի չափով

«ՄԵԳԱԹԻՎԻ» ՍՊԸին տուգանել է 100,000 ՀՀ դրամի չափով

Հինգերորդ հարցը վերաբերում էր «ՍԻԿԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունմանը: Սակայն, երկկողմանի քննարկումների ժամանակ հաշվի առնելով փաստերը և «ՍԻԿԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊ ընկերության միջնորդությունը, հանձնաժողովը որոշում կայացրեց հարցը հետաձգել և ներառել այն մայիսի 5-ի նիստի օրակարգում

Վեցերորդ հարցը վերաբերում էր «ՍԻԿԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊ ընկերության նկատմամբ մեկ այլ վարչական ակտի ընդունմանը: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2025 թվականի մարտի 31-ին, սեփական նախաձեռնությամբ, թիվ 9 վարչական վարույթ է հարուցել «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊ ընկերության («ԱՌԱՋԻՆ ԹԻՎԻ») նկատմամբ

Վարույթի հիմքում են հանձնաժողովի կողմից 2025 թվականի մարտի 27-ին, 28-ին և 31-ին իրականացված մշտադիտարկման արդյունքները, որոնց ընթացքում արձանագրվել են Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների (30.03.2025թ.) նախընտրական քարոզչության լուսաբանման ժամանակ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջների խախտման հնարավոր տարրեր

Հանձնաժողովի գրավոր պահանջներին ի պատասխան՝ հեռարձակող ընկերությունը տեղեկացրել է, որ տեսալսողական ծրագրի բոլոր թողարկումները հասանելի են «ԱՌԱՋԻՆ ԹԻՎԻ» YouTube-յան պաշտոնական էջում

Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ գրեթե բոլոր տեսանյութերը պարունակում են «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանի նախընտրական տեսահոլովակը։ Բացի այդ, դիտարկված հաղորդումների հյուրերը հիմնականում եղել են նույն դաշինքի ներկայացուցիչներ կամ հանդես են եկել բացահայտ աջակցությամբ

Նշվածը հակասում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերի պահանջներին։ Օրենքը պարտադրում է հավասար և անկողմնակալ պայմաններ ապահովել բոլոր թեկնածուների և քաղաքական ուժերի համար, ինչպես նաև խուսափել կողմնակալ կամ գնահատողական լուսաբանումներից։ 

Հաշվի առնելով վերը նշվածը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշել է «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում: