Հայտարարություն ՀՀ վարչապետի 2025 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին»

Համաձայն ՀՀ վարչապետի 2025 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» թիվ 36-Ա որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցի 20-րդ կետի, 2026-2028 թթ. ՄԺԾԾ (ներառյալ՝ ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի) նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում Մարմնի իրավասության ներքո գտնվող ոլորտներում շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ), մինչև 2025 թվականի ապրիլի 4-ը բյուջետային հայտերի* շուրջ քննարկումներ կազմակերպելու ցանկության դեպքում կարող են դիմել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հաշվապահական հաշվառման և ֆինանսական բաժին (հասցե` ք. Երևան, Իսահակյան 28, էլ.փոստ՝ j.zurnachyan@tvradio.am,  հեռ. +374 10 529 472):

*Բյուջետային հայտը տեղադրված է կայքի Բյուջե բաժնում: