«ՊԻԱՆՈ ԳՐՈՒՊ» ընկերությունը ստացել է տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ

Այսօր՝ մարտի 11-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ՊԻԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի վերաբերյալ հարցը։

Նիստի օրակարգի հաստատումից հետո, քննարկելով հարցը Հանձնաժողովը որոշել էբավարարել հայտը և հեղինակազորել «ՊԻԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությանը՝ տալով տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ: