Հանձնաժողովը սահմանել է Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը սահմանելու մասին» հարցը:

Հանձնաժովը՝ հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի դրույթները որոշեց սահմանել Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը՝

  • հանրային ռադիոյի համար 1700 (մեկ հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ),  

հանրային հեռուստատեսության

  • «Հանրային հեռուստաընկերության առաջին ալիք» տեսալսողական ծրագրի համար –48000 (քառասունութ հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ),
  • «Առաջինի լրատվական ալիք» տեսալսողական ծրագրի համար – 18000 (տասնութ հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ):