Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն այսօր հյուրընկալել էր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի միջին դպրոցի սաներին, կրթահամալիրի «Սարալանջ» ռադիոյի համակարգող Անահիտ Մելքոնյանի գլխավորությամբ։
ՀՌՀ անդամ Գոհար Մամիկոնյանը աշակերտներին ներկայացրեց Հանձնաժողովի գործառույթները, հանրային մուլտիպլեքսում տեսալսողական ծրագրերի հեռարձակման ու ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման, ինչպես նաև հեղինակազորման գործընթացը։
Աշակերտները շրջեցին Հանձնաժողովում, տեղում ծանոթացան մշտադիտարկման գործընթացին, որի ընթացքում հնչեցրեցին իրենց հուզող բազմաթիվ հարցեր։
Հանդիպման վերջում աշակերտները Կրթահամալիր փոխայցի հրավերք կատարեցին, իրենց առօրյան տեղում ցույց տալու նպատակով, իսկ աշակերտուհի Մանե Օհանջանյանը, ով «Սարալանջ» ռադիոյիում վարում է հաղորդում, հարցազրույց վերցրեց Հանձնաժողովի աշխատակիցներից։