Օտար հեռարձակողներն ազգային մուլտիպլեքսում պետք է տեղ չունենան. «Առանց տողատակի»

Հեռուստատեսային աղբի դեմ պետք է պայքարել օրենսդրական եղանակով, վատ արտադրանքի դեմ կարելի է պայքարել լավ արտադրանքով։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

Տիգրան Հակոբյանի խոսքով, օտարերկրյա հեռուստաալիքները չպետք է լինեն հանրային մուլտիպլեքսում, միջազգսյին փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ շատ բարեկամական երկրների ալիքները հանրային մուլտիպլեքսում չեն ներառվում։

«Մենք ճաշակում ենք քաղաքական կամքի բացակայության հետևանքները»,- նշել է Տիգրան Հակոբյանը՝ նշելով, որ օրենսդրորեն պետք է սահմանափակել օտարերկրյա հեռարձակողների մուտքը՝ բացառությամբ հանրօգուտ, մանկական, մշակութային, կրթական բովանդակության։
Ընդ որում, ըստ ՀՌՀ նախագահի, դա վերաբերում է ոչ միայն ՌԴ-ին, ֆրանսիական կողմը ևս ցանկանում է հանրային մուլտիպլեքսում ներառվել։ Հանրային մուլտիպլեքսը միակ սուվերեն հարթակն է, որը կարգավորվում է պետության կողմից, և պետք է նախապես կանխել հնարավոր ռիսկերը։

Հարցազրույցը ամբողջությամբ https://hy.armradio.am/ կայքում։