Ցավակցական

Խորը ցավով տեղեկացանք «Թիմ Ռեսուրս» ՀԿ նախագահ, REGIONS TV-ի հիմնադիր, «Գալա» հեռուստաընկերության նախկին գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանի մահվան մասին։  

Անգնահատելի է Կարինեի ներդրումը լրագրության, հատկապես մարզային մեդիայի կայացման և զարգացման գործում։ Նրա ղեկավարությամբ «Գալա» հեռուստաընկերությունը սահմանեց և հասավ նոր նշաձողի։

Կիսելով կորստյան ծանր վիշտը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն իր խորին ցավակցությունն է հայտնում Կարինե Հարությունյանի ընտանիքին, հարազատներին և գործընկրներին։

Նա միշտ կմնա մեր սրտերում՝ որպես ուժեղ և ստեղծագործ անձնավորություն։