Ազգային ժողովը ՀՌՀ անդամ է ընտրել Ավետ Պողոսյանին։
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը քվեարկությունից հետո հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 66 պատգամավոր, կողմ է քվեարկել 66-ը։
Ստանձնելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնը՝ Ավետ Պողոսյանը երդվել է ԱԺ նիստում:
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ Սահմանադրության 197-րդ հոդվածի 2-3-րդ մասերի, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր Ավետ Վիլյամի Պողոսյանի թեկնածությունը: