Այսօր՝ հուլիսի 29-ին, կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված ժամանակավոր մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում անդամները՝ Սառա Նալբանդյան, Սերոբ Խաչատրյան, Արայիկ Խզմալյան, Արքմենիկ Նիկողոսյան և Գրիգոր Խաչատրյան, բաց քվեարկության միջոցով Հանձնաժողովի նախագահ են ընտրել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Արայիկ Խզմալյանին։
Նշենք, որ ժամանակավոր մրցութային հանձնաժողովի անդամները անվանի գործիչներ են արվեստի, գիտության, կրթության, մշակույթի ոլորտում։
Նիստի ընթացքում որոշվել է Խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար մրցույթի անցկացման վերաբերյալ հայտարարությունը հրապարակել հուլիսի 30-ին՝ Կառավարության, կարգավորող պետական մարմնի, ինչպես նաև հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքէջերում։