Այսօր՝ հուլիսի 25-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ, օրակարգում՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ժամանակավոր մրցութային հանձնաժողովի անդամների ընտրության մասին հարցը։
Քննարկելով օրակարգային հարցը, նշվեց, որ մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված թվով 5 (հինգ) թեկնածուներից ստացվել է համաձայնություն, որն հիմք ընդունելով Հանձնաժողովը միաձայն որոշեց հաստատել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման ժամանակավոր մրցութային հանձնաժողովը՝ հետևյալ կազմով.
- Սառա Նալբանդյան – մշակութաբան, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր
- Սերոբ Խաչատրյան – կրթության փորձագետ
- Արայիկ Խզմալյան – «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն
- Արքմենիկ Նիկողոսյան – գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու
- Գրիգոր Խաչատրյան – ԵԴԹ, գլխավոր ռեժիսոր։
Նշենք, որ ձևավորված մրցութային հանձնաժողովի անդամները պաշտոնավարում են մինչև Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրումը: