ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՌՀ աշխատակիցը Բելգիայում մասնակցել է վերապատրաստման դասընթացների

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության պետի տեղակալ Հայկ Բարսեղյանը օրերս (8-15-ը հունիս) Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքում մասնակցել է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) կողմից ֆինանսավորվող «Մեդիայի զարգացումը ժողովրդավարության պայմաններում» 5 փուլից բաղկացած ծրագրի 4-րդ փուլին։

Ծրագրի ընթացքում հայկական պատվիրակության կողմից ներկայացվել է նախորդ փուլի (19-21-ը փետրվար) ընթացքում պատվիրակության թիմային աշխատանքի արդյունքում ներկայացված ազգային մեդիա դաշտի կարգավորման և ինքնակարգավորման առկա վիճակի ու անհրաժեշտ փոփոխությունների ուրվագծման ուղղությամբ իրականացված գործնական քայլերը։

Այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ մեդիայի կարգավորման և ինքնակարգավորման ոլորտում գործող բելգիական և համաեվրոպական հասարակական ու պետական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։