Այսօր՝ ապրիլի 12-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ։ Նիստի օրակարգում ընգրկված էին «ԴԱՅԱՆԱՆԵՏ» ՍՊ ընկերության՝ ՀՀ Շիրակի, Արագածոտնի և Լոռու մարզերի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու և 2022 թվականի մայիսի 18-ին տրամադրված ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 330 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումների, «ՉԱՊ ՔԵՄԻՔԼ» ՍՊ ընկերությանը 2020 թվականի հոկտեմբերի 19-ին տրամադրված ՀՎ № 032 հեղինակազորման վկայագրի գործողությունը դադարեցնելու դիմումի, «ԽՈՒՍՏՈՒՓ ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերությանը 2022 թվականի մարտի 16-ին տրամադրված ՀՎ № 056 հեղինակազորման վկայագրի գործողությունը դադարեցնելու դիմումի, «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման, «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում և «ԻՄՊՈՒԼՍ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցերը:
Նիստի օրակարգը հաստատելուց հետո, քննարկելով «ԴԱՅԱՆԱՆԵՏ» ՍՊ ընկերության դիմումները, Հանձնաժողովը որոշեց՝ ղեկավարվելով Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 48-րդ հոդվածի 1-ին մասով, 58-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով, Հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 96-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով Ընկերության դիմումները, Ընկերությանը տրամադրել ՀՀ Շիրակի, Արագածոտնի և Լոռու մարզերի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա և ուժը կորցրած ճանաչել Ընկերությանը 2022 թվականի մայիսի 18-ին տրամադրված ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 330 լիցենզիան:
Մեկ այլ որոշմամբ՝ հիմք ընդունելով «ՉԱՊ ՔԵՄԻՔԼ» ՍՊ ընկերությանը 2020 թվականի հոկտեմբերի 19-ին տրամադրված ՀՎ № 032 հեղինակազորման վկայագրի գործողությունը դադարեցնելու դիմումը, և «ԽՈՒՍՏՈՒՓ ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության՝ 2022 թվականի մարտի 16-ին տրամադրված ՀՎ № 056 հեղինակազորման վկայագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումը, Հանձնաժողովը բավարարել է ընկերությանների դիմումները։
«ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերությունը 2024 թվականի մարտի 25-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով է ներկայացրել տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցում: Հանձնաժողովի լիցենզավորման բաժնի ղեկավարը նշեց, որ Ընկերության կողմից ներկայացված փաթեթը ամբողջական է և հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 54-րդ հոդվածի դրույթները, Հանձնաժողովը որոշեց՝ հաստատել Ընկերության ծանուցումը՝ «Россия-К» և «Россия-24» տեսալսողական ծրագրերի մասով, սահմանելով «Россия-К» տեսալսողական ծրագրի սփռման տարածքը՝ Հայաստանի Հանրապետություն՝ բացառությամբ Երևան քաղաքի։
Օրակարգային հաջորդ հարցը քննարկելիս, նշվել է որ Հեռուստատեսութան և ռադիոյի հանձնաժողովը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, 2024 թվականի մարտի 06-ին տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտոր հանդիսացող «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության (այսուհետ` նաև Դիստրիբյուտոր) նկատմամբ հարուցել է թիվ 6 վարչական վարույթ՝ առանց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 54-րդ հոդվածով սահմանված ծանուցման գործունեություն իրականացնելու հատկանիշներով։ Հանձնաժողովը Օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս հայտնաբերել է Օրենքի պահանջի խախտում, այն է՝ Դիստրիբյուտորն իր գործունեությունն իրականացրել է առանց Հանձնաժողովի կողմից հաստատված «Россия-24» և «Россия-К» տեսալսողական ծրագրերը ներառող ծանուցման՝ խախտելով Օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի դրույթի պահանջը։ Դիստրիբյուտորը 2024 թվականի փետրվարի 22-ին վարչական բողոք է ներկայացրել Հանձնաժողով՝ Հանձնաժողովի 2024 թվականի փետրվարի 19-ի թիվ 19-Ա որոշումը (մի մասը) վերացնելու և կայացնելու նոր որոշում՝ հաստատելով Դիստրիբյուտորի 2024 թվականի հունվարի 29-ի ծանուցումը՝ Россия-К», «Россия-24» տեսալսողական ծրագրերի վերաբերյալ, սակայն այն մերժվել է Հանձնաժողովի կողմից։
Հանձնաժողովը օրենքով իրեն վերապահված գործառույթները իրականացնելի պարզել է նաև, որ Դիստրիբյուտորը, Հանձնաժողովի կողմից չունենալով հաստատված ծանուցում՝ «Россия-24» և «Россия-К» տեսալսողական ծրագրերի վերաբերյալ, ցանցային օպերատորների հետ կնքել է պայմանագրեր՝ «Россия-К», «Россия-24» տեսալսողական ծրագրերի վերահաղորդման վերաբերյալ։
Այսպիսով, վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովը որոշեց՝ ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ, 32-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 54-րդ հոդվածի 1-ին մասով, 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 25-րդ մասը` Դիստրիբյուտորի նկատմամբ կիրառել համապատասխան պատասխանատվության միջոց՝ տուգանք ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով։
Օրակարգի վերջին հարցը ներկայացնելուց, Հանձնաժողովի իրավական ապահովման բաժնի ղեկավարը նշեց, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, 2024 թվականի մարտի 13-ին «ԻՄՊՈՒԼՍ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ հիմք ընդունելով Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության կողմից կազմված արձանագրությունը, ըստ որի Հեռարձակողի կողմից «ԳՈՐԾԱՐԱՐ ԱԼԻՔ ՖՄ 106.5» լսողական ծրագրի 2024 թվականի փետրվարի 7-ի, 8-ի և 9-ի նշված ժամանակահատվածում հեռարձակվել են հաղորդումներ, որոնք նշված չեն եղել 2024 թվականի մարտին էլեկտրոնային գրանցամատյանի սերվեր ներբեռնված տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանում, այսինքն չի պահպանվել Օրենքով և Կարգով սահմանված էլեկտրոնային մատյանի լրացման կարգը։
Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել է վարչական վարույթի ընթացքում Հեռարձակողի կողմից ներկայացված պարզաբանումներն ու փաստարկները:
Այսպիսով, ձեռք բերված փաստերի հիման վրա Հանձնաժողովը որոշեց՝ Հեռարձակողի կողմից կատարված իրավախախտումը համապատասխանում է Օրենքի 57-րդ հոդվածի 15-րդ մասի դրույթի հատկանիշներին, այն է՝ Տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանի վարման սահմանված կարգը խախտելը։ Հանձնաժողովը որոշեց կիրառել համապատասխան պատասխանատվության միջոց՝ տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։