Շվեդիայի Թագավորությունում, մասնավորապես՝ Ստոկհոլմ և Ուփսալա քաղաքներում 2024 թվականի փետրվարին տեղի է ունեցել Շվեդական Միջազգային Զարգացման Համագործակցություն Գործակալության (SIDA) կողմից ֆինանսավորվող «Մեդիայի զարգացումը և դեմոկրատական մեդիա կարգավորումը նոր թվային դարաշրջանում» միջազգային վերապատրաստման 5 փուլից բաղկացած ծրագրի 2-րդ փուլը (թրեյնինգ)։ Ծրագրին մասնակցել են ՀՌՀ անդամ Գոհար Մամիկոնյանը, ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության պետի տեղակալ Հայկ Բարսեղյանը և իրավաբանական ապահովման բաժնի գլխավոր իրավաբան Աննա Հովհաննիսյանը։
Ծրագրի շրջանակում քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ԵՄ օրենսդրությունը և ինքնակարգավորումը հրատարակչի տեսանկյունից, ԶԼՄ-ների օմբուդսմենի դերը, հանրային ծառայությունը (Շվեդական ռադիո և հեռուստատեսություն), խոսքի ազատության պաշտպանությունը, ԵՄ օրենսդրությունը շվեդական համատեքստում և լրատվամիջոցների աջակցության համակարգը, ապատեղեկատվությունը և այլն։
Ծրագրի ընթացքում մասնակիցները հանդիպումներ են ունեցել պետական կառույցների՝ մասնավորապես Շվեդիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովի և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։