Ազգային ժողովում այսօր` դեկտեմբերի 6-ին, Հաշվիչ հանձնախմբի նախագահը ներկայացրեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների պաշտոններում առաջադրված թեկնածուների փակ գաղտնի քվեարկության արդյունքները։
Հիշեցնենք, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Հասմիկ Հակոբյանի և Նունե Հախվերդյանի թեկնածությունները։
Քվեարկությանը 107 պատգամավորներից մասնակցել են 69-ը:
Հասմիկ Հակոբյանի և Նունե Հախվերդյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 68 պատգամավոր, դեմ՝ 1։