Այսօր, հոկտեմբերի 21-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ 2022 թվականի հուլիսի 25-ին հայտարարված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի նիստի վերսկսման օր սահմանելու, «ՌԻԲՈԼՈՎՆՈԵ ԹՎ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի և «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ ընկերության՝ ոչ գծային տեսալսողական տեղեկատվության հեռարձակման գործունեություն իրականացնելու թույլտվություն ստանալու հայտի վերաբերյալ հարցերը։
Նիստի օրակարգի հաստատումից հետո քննարկելով օրակարգային առաջին հարցը Հանձնաժողովը որոշեց հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի նիստի վերսկսման օր սահմանել 2022 թվականի հոկտեմբերի 28-ը (ժամը 12։00), որի ընթացքում վարկանիշային քվեարկությամբ կկատարվի մրցույթում հաղթող մասնակցի ընտրությունը:
Հանձնաժողովը որոշեց բավարարել «ՌԻԲՈԼՈՎՆՈԵ ԹՎ» ՍՊ ընկերության հայտը և հեղինակազորել՝ տալով տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ, իսկ «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ ընկերությանը՝ ոչ գծային տեսալսողական տեղեկատվության հեռարձակման գործունեություն իրականացնելու թույլտվություն: