Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արագածոտնի և Վայոց ձորի մարզերի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկության և հաղթողի ընտրության վերաբերյալ հարցերը։
Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի անդամները փակ քվեարկության միջոցով գնահատել են լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մրցույթի մասնակիցներին:
Նշենք, որ լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արագածոտնի և Վայոց ձորի մարզերի տարածքում սփռման մրցույթի մասնակցության համար հայտ էր ներկայացրել «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունը, որը վարկանիշային քվեարկության արդյունքում ստացել է 86 միավոր։