ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Տեղեկատվություն ՀՀ Սյունիքի մարզի տարածքում սփռման մրցույթի վերաբերյալ

2021 թվականի նոյեմբերի 4-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Սյունիքի մարզի տարածքում սփռման մրցույթը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 200-Ա որոշմամբ հայտարարվել է չկայացած` հայտերի ընդունման համար սահմանված՝ 06.12.2021թ.-27.12.2021թ. ժամանակահատվածում հայտեր չներկայացվելու հիմքով: