ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ցավակցական

Խորը ցավով տեղեկացանք մեր գործընկեր՝ անվանի լրագրող Կորյուն Խումարյանի մահվան մասին:

Կորյուն Խումարյանի  ստեղծագործական կյանքը 1967 թ-ից սերտորեն կապված է եղել Հայաստանի ռադիոհեռարձակման ոլորտի հետ։ Նա եղել է ԽՍՀՄ Հեռուստառադիոպետկոմի, «Մայակ» ռադիոկայանի սեփական թղթակիցը Հայաստանում, զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ Հայկական ռադիոյում, երկար տարիներ ղեկավարել է «Իմպուլս» ռադիոկայանը, դաստիարակել, հմտություններ և գիտելիքներ է փոխանցել ռադիոլրագրողների մի քանի սերնդի։

Կորյուն Խումարյանին բնորոշ էր համեստությունը, սկզբունքայնությունն ու պետական մտածողությունը:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը  ցավակցում է հանգուցյալի զավակներին, հարազատներին, գործընկերներին: