ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղերի համալրման համար մրցույթի անցկացման վերաբերյալ

  1. Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղերի համալրման համար մրցույթին կարող են մասնակցել՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, հայերենին տիրապետող և բարձրագույն կրթություն ունեցող, տեսալսողական բնագավառի, ինչպես նաև գիտության, կրթության, մշակույթի և լրագրության ոլորտի գործիչներ:
  2. Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղերի համալրման համար մրցույթին մասնակցելու համար
    ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝ 1) դիմում համաձայն N 1 ձևի.
    2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն.
    3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճեն.
    4) ինքնակենսագրություն համաձայն N 2 ձևի. 5) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր, գիտական,
    ստեղծագործական աշխատանքներ, հրապարակումներ կամ դրանց ցանկը (առկայության դեպքում).
    6) ուղեկցող նամակ (հակիրճ ներկայացվում են այս պաշտոնով հետաքրքրվածության պատճառները, հանրային
    հեռարձակողի զարգացման հայեցակարգը (մինչև 5 էջ) և դիմումատուի այն հմտությունները, որոնք, նրա կարծիքով, անհրաժեշտ են տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար. 7) 2 լուսանկար 3×4 չափի. 8) հայտարարություն համաձայն N 3 ձևի:
  3. Դիմումը և կից փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով՝ ՀՀ, ք.
    Երևան, Իսահակյան 28
    հասցեով: Փաստաթղթերը ներկայացվում են 5 (հինգ) օրինակից:
  4. Դիմումներն ընդունվում են 2021 թվականի սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 4-ը ներառյալ, յուրաքանչյուր
    աշխատանքային օր, ժամը 9:00-18:00-ն:
  5. Մրցույթի արդյունքներով հաղթողներին որոշելու նպատակով Մրցութային հանձնաժողովի նիստը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին:
  6. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 010 52-94-32 հեռախոսահամարով կամ գրել secretariate@tvradio.am էլ. փոստի հասցեով: