Այսօր՝ հունիսի 23-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է նիստ, օրակարգում՝ լսողական ծրագրի 93.2, 96.3, 99.7 ՄՀց հաճախականության օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային և մարզային՝ ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթների մասնակիցների հայտերի հրապարակման վերաբերյալ հարցերը:
Լսողական ծրագրերի 93.2, 96.3, 99.7 ՄՀց հաճախականության օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակցության համար հայտեր էին ներկայացրել «ՇԱՐԿ», «ՀԻԲՐԻԴ ԲՐՈԹՔԱՍԹԻՆԳ», «ԶԱՐԿ ՄԵԴԻԱ», «ԷՖ-ԷՄ», «ՀՈՈՒՓ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունները և «:ԲՈՒՆ» ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄը, իսկ ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթների համար՝ «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերությունը:
Օրակարգի հաստատումից հետո նշված ընկերությունները հրապարակեցին հայտերը և ներկայացրեցին իրենց հետագա գործունեության մասին ծրագրերը:
Հիշեցնենք, որ Հանձնաժողովը հայտերն ուսումնասիրելու համար ունենալու է մինչև 60 օր, որից հետո կհայտարարվի հաղթող ընկերությունների անունները և կտրամադրվեն լիցենզիաները: