ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Սահմանվել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի տարածքում սփռման մրցույթների նիստի վերսկսման օրը

Այսօր՝ մայիսի 11-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում տեղի է ունեցել նիստ, օրակարգում՝ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի տարածքում սփռման մրցույթների նիստի վերսկսման օր սահմանելու, «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցումների և «ՔՐՈՍՍ ՀԻԹԵՔ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի  գործողությունը  դադարեցնելու դիմումի վերաբերյալ հարցերը:

Օրակարգային առաջին հարցի քննարկումից հետո Հանձնաժողովը որոշեց Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի տարածքում սփռման մրցույթների նիստի վերսկսման օր սահմանել 2021 թվականի մայիսի 18-ը: Վերսկսվելիք նիստում վարկանիշային քվեարկությամբ կկատարվի մրցույթներում հաղթող մասնակիցների ընտրությունը:

Քննարկելով «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» Ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցումների վերաբերյալ հարցը հանձնաժողովը հաստատել է ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցումը, ինչպես նաև բավարարել՝ «ՔՐՈՍՍ ՀԻԹԵՔ» Ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումը և ուժը կորցրած ճանաչել հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիան: