ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Մամուլի հաղորդագրություն

Այսօր կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին հանձնաժաղովի հինգ անդամները՝ Արա Երնջակյանը, Դավիթ Մուրադյանը, Մարգարիտա Մնացականյանը, Կամո Հովհաննիսյանը, իսկ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հանձնաժողովի աշխատանքին միացել է հեռավար կարգով:

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի հայտատուները թվով չորսն էին՝ Արամ Սուքիասյանը, Թեհմինե Սարգսյանը, Ռոնա Ահարոնյանը և Գագիկ Գինոսյանը:

 Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամներն ամփոփել են հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթի համար ներկայացրած հայտերի ուսումնասիրման գործընթացը և քվեարկությամբ որոշել հաղթողին:

Քվեարկության արդյունքում Հանձնաժողովը ընդունել է Արամ Սուքիասյանին մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշում:  

<Տեսալսողական մեդիայի մասին> օրենքով սահմանված կարգով որոշումը կներկայացվի ՀՀ վարչապետի հաստատմանը:

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման ժամանակավոր մրցութային հանձնաժողով