Այսօր՝ մարտի 31-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստը, օրակարգում՝ «Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ժամանակավոր մրցութային հանձնաժողովի անդամների ընտրության մասին» հարցը:
Քննարկելով օրակարգային հարցը նշվեց, որ մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված թվով 5 (հինգ) թեկնածուներից ստացվել է համաձայնություն, որն հիմք ընդունելով Հանձնաժողովը միաձայն որոշեց հաստատել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման ժամանակավոր մրցութային հանձնաժողովը՝ հետևյալ կազմով.
- Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյան – ՀՀ Տավուշի թեմի առաջնորդ
- Արա Երնջակյան – ՀՀ ժողովդական արտիստ, բեմադրիչ, դրամատուրգ, արվեստագիտության թեկնածու
- Դավիթ Մուրադյան – Գրող, կինոգետ, պրոֆեոր
- Մարգարիտա Մնացականյան – Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս, դոցենտ, պիեսների հեղինակ
- Կամո Հովհաննիսյան – Մշակույթի վաստակավոր գործիչ:
Նշենք, որ ձևավորված մրցութային հանձնաժողովի անդամները պաշտոնավարում են մինչև Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրումը:
