«Առավոտի» հարցերին պատասխանում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը
– Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով եւ հեռուստատեսությամբ։ Հեռարձակող կազմակերպություններն արդեն արտահայտել են իրենց դժգոհությունը, հայտարարելով, որ այդպիսի սահմանափակումների արդյունքում նրանք կզրկվեն գովազդային մուտքերի զգալի մասից եւ կհայտնվեն փակման եզրին։ Հանձնաժողովը, որպես այդ ոլորտի կարգավորող մարմին, կիսո՞ւմ է այդ մտահոգությունը:
– Covid-19 համավարակը, արցախյան պատերազմն արդեն գրեթե փլուզել էին գովազդային շուկան։ Եվ վերջին ամիսներին հեռուստառադիոընկերությունների գովազդային մուտքերի 20-ից 35 տոկոսը գոյանում է շահումով խաղերի գովազդից։ Փաստորեն, այդ մուտքերն էին օգնում գոյատեւել հեռարձակողներին։ Ուստի, եթե առաջարկվող փոփոխությունները օրենքի ուժ ստանան, ապա, այո, դա շատ ծանր հետեւանքներ կունենա առաջին հերթին թվային մուլտիպլեքսում գործող հեռարձակողների համար։
Մի կարեւոր հանգամանք եւս նշեմ։ Նոր օրենքով սլոթ օգտագործող հեռուստատեսությունների բովանդակության հանդեպ բավականին լուրջ պահանջներ են սահմանված. օրինակ, եթերի 20 տոկոսը պետք է կազմեն հանրօգուտ հաղորդումներ՝ մանկական, կրթական, մշակութային, օտարերկրյա ֆիլմերը պետք է թարգմանվեն հայերեն եւ այլն։ Այդ պահանջների կատարումը բարձրացնում է հաղորդումների պատրաստման ինքնարժեքը եւ հավելյալ ֆինանսական բեռ է դառնում հեռուստատեսությունների համար։ Բնական է, որ մրցույթին մասնակցած հեռուստաընկերությունները պլանավորել են իրենց բյուջեները, հաշվի առնելով նաեւ շահումով խաղերի գովազդից սպասվող եկամուտները։ Եվ լիցենզիաների տրամադրումից ընդամենը երկու ամիս հետո կառավարությունը՝ ի դեմս ֆինանսների նախարարության, կտրուկ փոխում է խաղի կանոնները։ Այդպես չեն անում, սա արհամարհական վերաբերմունք է հեռարձակողների նկատմամբ։
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ www.aravot.am կայքում: