Այսօր՝ փետրվարի 12-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստը, օրակարգում չորս հարց՝ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթ հայտարարելու, «ՇԱՆԹ ԹԻՄ» ՍՊ ընկերության հեղինակազորման վկայագրի գործողության դադարեցման դիմումի, «ԱՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2014 թվականի հունիսի 30-ի «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի և աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելու մասին» թիվ 18-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ:
Օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովն առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով և ՀՌՀ «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով որոշում է կայացրել փետրվարի 15-ին հայտարարել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթ, որին կարող են մասնակցել միայն որպես տեսալսողական մեդիածառայություն մատուցող հեղինակազորված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:
Հանձնաժողովը քննարկելով «ՇԱՆԹ ԹԻՄ» ՍՊ ընկերության դիմումը, բավարարել և ուժը կորցրած է ճանաչել նրանց վկայագիրը և հաստատել «ԱՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցումը:
Փոփոխություն կատարելով «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի և աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելու մասին» որոշման մեջ, որոշում է կայացվել Հանձնաժողովի կառուցվածքում ավելացնել «Տեսալսողական մեդիայի գործունեության վերլուծության և մեթոդաբանության բաժին»: