Այսօր՝ հունվարի 22-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստը, օրակարգում՝ «Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ժամանակավոր մրցութային հանձնաժողովի անդամների ընտրության ընթացակարգի մասին» հարցի, «ԹԻ ՎԻ ԿՈՆՏԵՆՏ ՍԵՐՎԻՍ» և «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերությունների կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցումների վերաբերյալ:
Հանձնաժողովի Իրավաբանական և լիցենզավորման վարչության պետը ներկայացնելով օրակարգային առաջին՝ «Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ժամանակավոր մրցութային հանձնաժողովի անդամների ընտրության ընթացակարգի մասին» հարցը, նշել է, որ դեռևս նախորդ տարի հաստատվել է ժամանակավոր մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը, մրցութին մասնակցելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը: Հիմք ընդունելով արդեն իսկ հաստատված կարգը Հանձնաժողովը ընդունել է Արձանագրային որոշում Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ժամանակավոր մրցութային հանձնաժողովի կազմում թվով 5 թեկնածուներ ընդգրկվելու համար: Միաժամանակ սահմանելով 10-օրյա ժամկետ թեկնածուների ընտրության և նրանց համաձայնությունը ստանալու համար:
Քննարկելով «ԹԻ ՎԻ ԿՈՆՏԵՆՏ ՍԵՐՎԻՍ» և «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» Ընկերությունների կողմից ներկայացված ծանուցումները հաստատել են ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցումները: